Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը (փորձեք հաշվել առանց պարզ արտադրիչների վերլուծելու).
[4, 6] =12
[5, 10] =10
[3, 7] =21 (հուշում՝ սրանք փոխադարձ պարզ թվեր են)
[8, 12] =24
Պարզ արտադրիչների վերլուծում
Վերլուծե՛ք թվերը պարզ արտադրիչների և գտե՛ք ԱԸԲ-ն.
[24, 36]=72 24=2x2x2x3 36=2x2x3x3
[15, 20, 30]=60 15=3×5 20=2x2x5 30=2x3x5
[45, 75]= 45=3x3x5 75=3x5x5
Գործնական խնդիրներ
ա) Երկու զանգակներ սկսում են հնչել միաժամանակ: Առաջինը հնչում է յուրաքանչյուր 12 րոպեն մեկ, իսկ երկրորդը՝ յուրաքանչյուր 18 րոպեն մեկ: Քանի՞ րոպե հետո նրանք նորից կհնչեն միաժամանակ: 36 րոպե
բ) Խանութում կան կոնֆետներ, որոնք կարելի է հավասարապես բաժանել թե՛ 10, թե՛ 15 հատանոց տուփերի մեջ: Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող է լինել խանութում: 30 կոնֆետ
Բացատրի՛ր բառերը և կազմի՛ր քո տերյանական բառարանը։
Պարզկա-Պարզ, անամպ, ջինջ
Անզոր-Զորությունից զուրկ
Գրի՛ր տրված բառերի հոմանիշնեը։
Կրկին-դարձյալ, նորից
Մանուկ-երեխա, մանկիկ
Մշուշ-մառախուղ, մեգ
Հանգչել-հանգստանալ
Բանաստեղծության մեջ ինչպե՞ս են բնորոշվում տրված բառերը։
հին իլիկ
պարզ լեզու
բարակ մատներ
անզոր գլուխ
անուշ խոսել
Բանաստեղծության մեջ գործածաված գործողություն ցույց տվող բառերն առանձնացրո՛ւ և ներկայացրո՛ւ անորոշ ձևով։
Օրինակ՝ դարձել եմ-դառնալ, նստում-նստել, շարժում ես-շարժել ասում ես-ասել մանում ես-մանել սիրում եմ-սիրել նայում եմ-նայել թեքվում է-թեքվել հանգչում է-հանգչել բարձրանում է-բարձրանալ խոսում է-խոսել
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կարդա՛ թաքնված մտքերը։
Դարձել եմ ես տուն,
Մանում ու հեքիաթ ես ասում,
Դրախտ է նորից իմ հո-ում,
Արևը հանգչում է հեռվում,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկը խոսում է անուշ։
Ի՞նչ տրամադրություն է հաղորդում այս բանաստեղծությունը։ Ինչի՞ կամ ո՞ւմ մասին է այն։ Այս բանաստեղծությունը պանդուղտի մասին է, որը վերադարձել է տուն։Նա իր կարոտնե առնում իր հարազատ տնից։
Յուրաքանչյուր բնական թիվ, որի վրա բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար։
Օրինակ՝
12-ի բաժանարարներն այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց մնացորդի։
12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12 թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12 թվերը 12-ի բաժանարարներն են։
Այժմ 1-ին տողում գրենք 12-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք 34-ի բոլոր բաժանարարները՝
12-1,2,3,4,6,12
34-1,2,17,34
1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն են, 2-ը այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն է։
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։
Գրում ենք այսպես՝ (12,34)=2
Առաջադրանքներ
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
15 և 18 (15, 18)=3
24 և 16 (24, 16)=8
18 և 24 (18,24)=3
240 և 60 (240,60)=60
250 և 50 (250,50)=50
4 և 7 (4,7)=1
5 և 11 (5,11)=1
14 և 9 (14,9)=1
25 և 5 (25,5)=5
16 և 32 (16,32)=16
10 և 8 (10,8)=2
20 և 24 (20,24)=4
100 և 20 (100,20)=20
6 և 7 (6,7)=1
150 և 30 (150,30)=30
18 և 36 (18,36)=18
15 և 40 (15,40)=5
40 և 70 (40,70)=5
28 և 18 (28,18)=2
Խնդիր
Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 45 մեծահասակներից և 54 երեխաներից։
Մխիթար Սեբաստացին հայ ժողովրդի պատմության ամենանշանավոր լուսավորիչներից, կրթության մեծ գործիչներից և հոգևոր առաջնորդներից մեկն է։ Նա այն մարդկանցից էր, ովքեր հավատում էին, որ ժողովրդի ապագան կախված է գիտելիքից, կրթությունից և մշակույթից։ Մխիթար Սեբաստացին իր ողջ կյանքը նվիրեց հայոց լեզվի պահպանմանը, գրքերի ստեղծմանը և հայ ժողովրդի կրթական առաջընթացին։
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում։ Նրա ծնողները եղել են Պետրոսը և Շահրիստանը։ Մխիթարը դեռ մանկուց աչքի էր ընկնում իր հետաքրքրասիրությամբ և աշխատասիրությամբ։ Նա շատ էր սիրում սովորել, կարդալ և հասկանալ աշխարհը։ Այդ տարիներին հայ ժողովուրդը ապրում էր դժվար ժամանակներ, և շատերը կրթություն ստանալու հնարավորություն չունեին։ Սակայն Մխիթարը վստահ էր, որ հայ ժողովուրդը կարող է պահպանել իր ինքնությունը միայն այն դեպքում, եթե ունենա կրթություն և գրականություն։
Երիտասարդ տարիքում Մխիթարը ընտրեց հոգևոր ուղին և դարձավ վանական։ Նա գիտակցում էր, որ հոգևոր կյանքը միայն աղոթքով չի սահմանափակվում, այլ նաև ժողովրդի լուսավորությամբ ու կրթությամբ։ Նա ցանկանում էր ստեղծել մի կենտրոն, որտեղ հայ երիտասարդները կարող էին սովորել, զարգանալ և պահպանել իրենց լեզուն ու մշակույթը։
1701 թվականին Մխիթար Սեբաստացին հիմնեց Մխիթարյան միաբանությունը։ Սա մի մեծ կրթական և մշակութային կազմակերպություն էր, որի նպատակն էր հայ ժողովրդի համար ստեղծել դպրոցներ, տպագրել գրքեր և զարգացնել գիտությունն ու գրականությունը։ Մխիթար Սեբաստացին համոզված էր, որ գիրքն ու գիտելիքը կարող են ժողովուրդներին ուժեղ դարձնել։
Ժամանակի ընթացքում Մխիթարյան միաբանությունը տեղափոխվեց Եվրոպա, հատկապես Վենետիկ, որտեղ ստեղծվեց Սուրբ Ղազար կղզու հայկական վանքը։ Այդ վայրը դարձավ հայ մշակույթի մեծ կենտրոն։ Այստեղ Մխիթարյան միաբանները սկսեցին տպագրել հայերեն գրքեր, բառարաններ, քերականություններ և պատմական աշխատություններ։ Նրանց շնորհիվ պահպանվեցին բազմաթիվ հին ձեռագրեր և արժեքավոր գրական ստեղծագործություններ։
Մխիթար Սեբաստացին մեծապես նպաստեց հայոց լեզվի զարգացմանը։ Նրա աշխատությունները օգնեցին, որ հայերենը դառնա ավելի ուսումնասիրված և գրավոր լեզու։ Նա ցանկանում էր, որ հայ երեխաները կարողանան կարդալ մայրենի լեզվով և ճանաչել իրենց պատմությունը։
Մխիթար Սեբաստացին մահացել է 1749 թվականին, սակայն նրա գործը շարունակվում է մինչև այսօր։ Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ գործում է և մեծ դեր ունի հայ մշակույթի պահպանման գործում։
Մխիթար Սեբաստացին մեզ համար օրինակ է այն մարդու, ով հավատում էր կրթության ուժին և իր կյանքը նվիրեց հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն։ Նրա շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն, գրականությունը և ազգային ինքնությունը։
Աղբյուրը՝ Աննա Պետրոսյան <<Բոլոր ժամանակների Հայաստանը>>
Հարցեր
Ո՞վ է Մխիթար Սեբաստացի և ինչով է նա հայտնի հայ ժողովրդի համար։ Մխիթար Սեբաստացին հայ ժողովրդի պատմության ամենանշանավոր լուսավորիչներից, կրթության մեծ գործիչներից և հոգևոր առաջնորդներից մեկն է։ Նա այն մարդկանցից էր, ովքեր հավատում էին, որ ժողովրդի ապագան կախված է գիտելիքից, կրթությունից և մշակույթից։
Ո՞ր թվականին և որտեղ է նա հիմնադրել Մխիթարյան Միաբանությունը։
1701 թվականին Մխիթար Սեբաստացին հիմնեց Մխիթարյան միաբանությունը։
Որո՞նք են Մխիթարյան Միաբանության հիմնական նպատակներն ու գործունեության ոլորտները։ Մխիթարյան Միաբանության հիմնական նպատակն էր հայ ժողովրդի համար ստեղծել դպրոցներ, տպագրել գրքեր և զարգացնել գիտությունն ու գրականությունը։
Ընդգծի՛ր ճիշտ պատասանները։
Մխիթար Սեբաստացին ծնվել է՝ ա) Երևանում բ) Սեբաստիայում գ) Վենետիկում
Մխիթարյան Միաբանության գործունեության կարևոր ուղղություններից մեկը եղել է՝ ա) Հայերեն գրքերի հրատարակություն բ) Մաթեմատիկայի ուսուցում գ) Խաղալիքների պատրաստում
Մխիթար Սեբաստացու գործունեությունը նպաստել է՝ ա) Հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը բ) Հայկական խոհանոցի զարգացմանը գ) Հակառակորդ պետությունների հետ առևտուրին
Թվային ճիշտ հաջորդականությամբ դասավորի՛ր Սեբաստացու կյանքի հետևյալ իրադարձությունները։
1) Ծնվել է Սեբաստիայում
2) Հիմնել է Մխիթարյան Միաբանությունը Վենետիկում
3) Մահացել է 1749 թվականին
Եթե Մխիթար Սեբաստացին հայտնվեր մեր օրերում, ի՞նչ խորհուրդ կտար ժամանակակից երեխաներին։ Հարցդ գրավոր ձևակերպի՛ր և փորձի՛ր նաև ի՛նքդ պատասխանել։ Եթե Մխիթար Սեբաստացին հայտնվեր մեր օրերում հավանաբար շատ կզարմանար, որ մեր օրյա երեխաները չեն սիրում գիրք կարդալ։
9. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:
1, 4, 5, 9, 14, 23:
10.Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ ևամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվիգրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի): 7420-2074=5346
12. Հաշվիր 3սմ, 10սմ և 8սմ չափումներ ունեցող ուղղանկյունանիստի ծավալը:
11. Հաշվիր 6սմ կող ունեցող խորանարդի ծավալը: V=63 =216
13.8. A(650) , B(160) և C(220) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։ A(650)կետը գտնվում է աջ B(160)կետը գտնվում է ավելի ձախ
14.9. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(115) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը: 114
15.Սիրելի´ սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ և փորձեք, որևէ ծրագրային հարթակով պատրաստել մաթեմատիկական խաղ:
Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը: Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են: Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը: Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը: Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ: Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են: Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։ Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը: Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը: Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է: Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը: Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ: Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը: Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:
Մակերևույթի բոլոր ձևրն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսները՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասը:
Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:
Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների ընթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայվում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորարար փոքր են լինում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայրի։
Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով: Խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերը (գլաքար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթավայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթավայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի և այլն:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):